Կարևոր իրադարձություններ

Սթրեսային վիճակում գտնվող բրիտանուհին իր ոտքի վրա վերարտադրել է Վան Գոգի կտավը (լուսանկարներ)

17 Հունվար, 2017 16:39
Սթրեսային վիճակում գտնվող բրիտանուհին իր ոտքի վրա վերարտադրել է Վան Գոգի կտավը (լուսանկարներ)

18-ամյա ուսանողուհի Ամելիա Հոլը վերջին տարիներին տառապում է ընկճախտից: Օրերս հատկապես վատ օր է ունեցել, և իրեն վնաս հասցնելու փոխարեն հիանալի և ոգևորիչ բան է արել:

«Այսօր վերջին ժամանակների ամենավատ օրն էր, սակայն ինձ վնաս հասցնելու փոխարեն գեղեցիկ կտավ եմ վերարտադրել ոտքիս վրա», - գրել է Ամելիան Twitter-ում:

Աղջիկն ընտրել է իր սիրելի հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Սրճարանի գիշերային տեռասը» կտավը:

Նշվում է, որ կտավի վերարտադրության համար պահանջվել է մոտ 3 ժամ, և աշխատանքը մեծ ջանքեր է պահանջել Ամելիայից: «Հիշում եմ` կեսից ցանկացել եմ ուղղակի լվանալ ոտքս ու պառկել քնելու, բայց ուրախ եմ, որ շարունակել եմ աշխատել: Կապ չունի` ինչքան վատ է ամեն ինչ, չարժե վնաս հասցնել մարմնին», - գրել է աղջիկը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին