Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ. Թրամփի խորհրդական

17 Հունվար, 2017 12:04
Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ. Թրամփի խորհրդական

Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ, որպեսզի գան լավագույն համաձայնության, քան պատժամիջոցներն են, որոնք երկրները սահմանել են միմյանց նկատմամբ, TASS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի՝ բիզնեսի համագործակցության հարցով խորհրդական Էնթոնի Սկարամուչչին։
Ըստ նրա` Դոնալդ Թրամփը ունի Ռուսաստանի հետ «փոխհարաբերությունների տեսլական»։

«Հնարավոր է, մեկ տարի անց ռուս ժողովրդի և ռուսական կառավարության միջև հարաբերությունները լինեն ավելի լավ, քան այսօր։ Ես չեմ ասում, թե այդպես կլինի։ Ո՞վ գիտի, թե ինչ հանգամանքներ կամ փաստեր կազդեն մեր հարաբերությունների վրա, սակայն մենք ցանկացած դեպքում դա ցանկանում ենք»,- հայտարարել է Սկարամուչչին Դավոսում գործակալության հետ զրույցում։

 

Լրահոս

Դիտել ավելին