Կարևոր իրադարձություններ

Հասմիկ Պողոսյանը՝ պատգամավո՞ր. «Իրատես»

17 Հունվար, 2017 09:25
Հասմիկ Պողոսյանը՝ պատգամավո՞ր. «Իրատես»

«Տարիներ շարունակ Հայաստանի մշակութային ոլորտը ղեկավարած Հասմիկ Պողոսյանը երկար անգործ չմնաց. ՀՀԿ-ն որոշել Է այս անգամ նրա մշակութային «ջիղը» փոխարինել քաղաքականով։ Մինչ ՀՀԿ-ի կանայք ջանք չեն խնայում միմյանց քննադատելու և իրենց «առավելությունները» ՀՀԿ վերնախավին ի ցույց դնելու հարցում, իշխող կուսակցության «գեներատորները» նոր թեկնածուներ են «պեղում»։

«Իրատես»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել Է խորհրդարան բերել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Իբր գործող կին պատգամավորների «դարդը» քիչ Էր, մի գլխացավանք Էլ ավելացավ, հիմա Էլ պետք Է իրենց «համադրեն-հակադրեն» մշակույթի երկարամյա նախարարի հետ։ Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով արգելափակվելու Է նաև մշակույթի մեկ այլ ներկայացուցչի՝ Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին