Կարևոր իրադարձություններ

Եգիպտացորենի մազիկներից թեյը՝ մի շարք հիվանդությունների դեմ

14 Հունվար, 2017 23:18
Եգիպտացորենի մազիկներից թեյը՝ մի շարք հիվանդությունների դեմ

Եգիպտացորենի մազիկները դեռ վաղուց օգտագործվում են մի շարք հիվանդությունների դեմ: Այն հրաշալի է միզապարկի ինֆեկցիաների, միզուղիների բորբոքումների, շագանակագեղձի բորբոքումների, երիկամային քարերի դեպքում: Այն օգտագործվում է նաև սրտային անբավարարության, շաքարախտի, արյան բարձր ճնշման, հոգնածության և խոլեստերինի բարձր մակարդակի բուժման դեպքում:

Եգիպտացորենի թեյ

Եգիպտացորենի մազիկները հավաքում ենք այն ժամանակ, երբ եգիպտացորենը գտնվում է աճի կաթնային փուլում, իսկ մազիկները դեռ կանաչ են: Այս մազիկները չորացնում են սառը և օդափոխվող վայրում:

Թեյ, որը բուժում է վերը նշված հիվանդությունները

  • 1 ճ/գ եգիպտացորենի մանրացրած մազիկներ
  • 300 մլ ջուր

Եգիպտացորենի մազիկները եփեք 2 րոպե, ապա քամեք: Թեյը խմեք օրական 3 անգամ՝ ուտելուց հետո:

Երիկամների և միզապարկի հիվանդությունների դեմ

  • 3 ճ/գ մանրացրած մազիկներ
  • Կես լ ջուր

Ջուրը եռացրեք և լցրեք եգիպտացորենի մազիկների վրա: Փակեք այն և թողեք թրմվի 2 ժամ: Դրանից հետո քամեք և օրական 3 անգամ՝ ուտելուց հետո, խմեք 1 բաժակ այս թեյից:

Երիկամների բորբոքումներ և սրտամկանի հիվանդություն

  • 1 ճ/գ եգիպտացորենի մազիկներ
  • 1 ճ/գ խատուտիկի մանրացրած արմատ
  • 1 ճ/գ անանուխ

Կես լ եռացրած ջուրը լցրեք բոլոր բաղադրիչների վրա, կափարիչը ծածկեք և թողեք թրմվի 2 ժամ: Ապա քամեք թեյը և խմեք օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 բաժակի չափով:

Միզուղիների համար

  • 30 գ մազիկներ
  • 30 գ թեղու (вяз) տերևներ
  • 20 գ կտավատի սերմեր

1/2 լ եռացրած ջուրը լցրեք բոլոր բաղադրիչների վրա, կափարիչը ծածկեք, թողեք թրմվի 2 ժամ: Ապա քամեք և խմեք օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ:

Թեյ սրտի հիվանդությունների և մեզի մեջ սպիտակուցների դեմ

200 մլ ջուրը եռացրեք և լցրեք 6 գրամ եգիպտացորենի մազիկների վրա: Այս թեյը կարող եք օգտագործել ավելի երկար ժամանակ, քանի որ այն ձեր օրգանիզմին ոչ մի վնաս չի հասցնի:

Ուշադրությո՛ւն: Օօգտագործելուց առաջ չափազանց կարևոր է բժշկի հետ խորհրդակցելը:

 

Լրահոս

Դիտել ավելին