Կարևոր իրադարձություններ

«Մի՞թե Ավետիսյանների հոգիները խաղաղվել է... շատ տխուր է... խաղաղություն»

12 Հունվար, 2017 12:27
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
«Մի՞թե Ավետիսյանների հոգիները խաղաղվել է... շատ տխուր է... խաղաղություն»

Մի՞թե Ավետիսյանների հոգիները խաղաղվել է... շատ տխուր է... խաղաղություն. Այս ամենը ևս ապացույցն է այն բանի, որ մենք մեր երկրում անտեր ենք ու անպաշտպան... չունենք արդարադատություն, դե պետություն ենք կորցրել, ինչ արդարադատություն:
Իսկ ո՞ւմ է պետք ձեր պատճառաբանությունները. ձեր դատարանները... Մի ողջ ընտանիք Գյումրիում դաժանաբար սպանվեց ռսի ձեռքով... Գլխներիս տալու փոխարեն միշտ ծնկներին ենք տվել ու ոնց որ հարկն է ողբացել ու խեղճացել... Հանցագործությունը ազգություն ՈՒՆԻ. բա ասում եք, թե թուրքը մնում է թուրք. և... անցել է տարիներ ու մենք դեռ գլխներիս ենք տալիս, ողբում... Սա սովորական հանցագործություն չէր, սա մարտահրավեր էր մե՛ր ժողովրդին, մե՛ր երկրի անվտանգությանը, մե՛ր ինքնությանն ու ազատությանը... իսկ ոմանք, թող ռսի փեշի տակ կքած, ռսի գովքը կապեն, սազը ձեռքներն առած՝ խոնարհվեն ռուս ժողովրդի առջև. ու եթե /ռուսը չլինի մեզ ողջ-ողջ կհոշատեն/ սկզբունքով:

 

Լրահոս

Դիտել ավելին