Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը բողոքել է Կարեն Կարապետյանից. Նրա նշանակումն իմ ամենամեծ սխալներից մեկն է. «Ժամանակ»

12 Հունվար, 2017 09:04
Սերժ Սարգսյանը բողոքել է Կարեն Կարապետյանից. Նրա նշանակումն իմ ամենամեծ սխալներից մեկն է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով` դեկտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը շատ նեղ շրջանակում բողոքել է Կարեն Կարապետյանից եւ ասել, որ իր նախագահության շրջանի ամենասխալ որոշումներից մեկն է եղել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը: Դրանից հետո է որոշվել Կարեն Կարապետյանի՝ 5 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ տեղեկանքի հարցը բերել օրակարգ եւ դրա շահարկմամբ ամեն գնով հասնել նրան, որ Կարեն Կարապետյանը չլինի ՀՀԿ նախընտրական ցուցակում եւ զրկվի ընտրվելու հնարավորությունից:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մինչեւ վերջերս տեղեկանքի «իրավական հիմնավորմամբ» զբաղվում էր արդարադատության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, որին հանձնարարվել է դադարեցնել աշխատանքը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին