Կարևոր իրադարձություններ

Վարդանանց փողոցում 18-ամյա տղայի սպանությանը հանգեցրած վիճաբանությանը մասնակցել են ԵՊՀ-ի ուսանողները

12 Հունվար, 2017 00:02
Վարդանանց փողոցում 18-ամյա տղայի սպանությանը հանգեցրած վիճաբանությանը մասնակցել են ԵՊՀ-ի ուսանողները

«Փաստինֆո»ի տեղեկություններով, Երևանում հարաբերությունների պարզմանը, որը հանգեցրել է 18-ամյա երիտասարդի սպանությանը, մասնակցել են ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ու տեղեկատվական անվտանգության ֆակուլտետների ուսանողներ: Ինչպես լինում է նման շատ այլ դեպքերում, կռվողներին միացել են նրանց ընկերները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում «Շտապ օգնություն» ՓԲ ընկերության «Կենտրոն ենթակայանից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել է Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասերով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի և մասնակիցների վերաբերյալ, պարզվել քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին