Կարևոր իրադարձություններ

Քայլի Ջեները գաղտնի ամուսնացել է

11 Հունվար, 2017 22:12
Քայլի Ջեները գաղտնի ամուսնացել է

Հեռուստաաստղ Քայլի Ջեներն արդեն երկար տարիներ է ինչ հանդիպում է ռեփեր Թայգայի հետ։ Արդեն երկու տարի է լուրեր են պտտվում նրանց ամուսնության մասին, սակայն դրանք չեն հաստատվում։

tochka.net-ը գրում է, որ այս անգամ ևս հարսանիքի մասին լուրերը չեն մեկնաբանվել Քայլիի կամ Թայգայի կողմից, սակայն սոցիալական ցանցերից մեկում Քայլին ցուցադրել է ամուսնական մատանին։

«Քայլին չէր կարողանում զսպել արցունքները, երբ Թայգան մատանին նրա մատին հագցրեց։ Նա փորձում էր չարտասվել, որպեսզի չփչացներ դիմահարդարումն ու Balmain սպիտակ զգեստը»,- հայտնել է զույգին ընկերներից մեկը։

Այնուամենայնիվ, վաղ թե ուշ գաղտնի հարսանիքը հայտնի կդառնա։

 

Լրահոս

Դիտել ավելին