Կարևոր իրադարձություններ

«Ընկել է էլեկտրական վառարանի վրա». նոր մանրամասներ Արարատի մարզում տարեց կնոջ մահվան մասին

11 Հունվար, 2017 17:24
«Ընկել է էլեկտրական վառարանի վրա». նոր մանրամասներ Արարատի մարզում տարեց կնոջ մահվան մասին

Այսօր Արարատի մարզի Այգեստան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է այրված դի: Մահացածը՝ 90-ամյա Անգինը, դեպքի ժամանակ տանը միայնակ է եղել:  «Աղջիկը գնացել է Երևան՝ ամուսնու մոտ: Երեք օրից վերադարձել է և տեսել է, որ տան դուռը փակ է: Դիմեցինք ոստիկանություն, եկան, դուռը բացեցին, տեսան, որ կինը ընկել է էլեկտրական վառարանի վրա և այրվել, մնացել էր միայն կմախքը»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը:

Գյուղապետը նշում է, որ կինն ապրել է աղջկա հետ. «Չորս թե հինգ աղջիկ ուներ, բոլորն էլ ամուսնացած են: Փոքր աղջիկն ապրում էր մոր հետ, շատ հոգատար էր նրա նկատմամբ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր հունվարի 11-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի դուռը փակ է, հնարավոր է՝ ներսում հրդեհ է բռնկվել:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ներսում հայտնաբերել 1927 թ. ծնված Ա. Ղ.-ի այրված դին, հրդեհը ինքնամարվել է:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին