Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    564
    572

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի ներքին գործերի նախարարին կոչ է արել հրաժարական տալ

11 Հոկտեմբեր, 2015 21:48
Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի ներքին գործերի նախարարին կոչ է արել հրաժարական տալ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի ներքին գործերի նախարար Սելամի Ալթընոքին կոչ է արել հրաժարական տալ՝ կապված Անկարայի ահաբեկչության հետ։

Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչությունն Անկարայում իրականացվել է շաբաթ առավոտյան և խլել է 95 մարդու կյանք։ Բացի դրանից՝ գրանցվել է 246 վիրավոր, որոնցից 48-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Քըլըչդարօղլուն լրագրողների հետ զրույցում հիշեցրել է ներքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունը, որում նա ընդգծել է, որ հանրահավաքի անվտանգության ապահովման հարցում ամեն ինչ կարգին էր. «Նման հայտարարությունից հետո նախարարը չպետք է մնա իր պաշտոնում։ Եթե նա հարգում է զոհված անձանց հիշատակը, ապա պետք է հրաժարական տա»։

Քըլըչդարօղլուն կարծում է, որ հրաժարական պետք է տա նաև Թուրքիայի արդարադատության նախարար Քենան Իփեքը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին