Կարևոր իրադարձություններ

Մուսալեռում ամուսնու և երեխայի հետ մահացած Աննան Անի Մաջնունյանի գործով կարևոր վկան էր. Գաբրիելը կանխատեսե ՞լ էր նրա մահը

09 Հունվար, 2017 18:27
Մուսալեռում ամուսնու և երեխայի հետ մահացած Աննան Անի Մաջնունյանի գործով կարևոր վկան էր. Գաբրիելը կանխատեսե ՞լ էր նրա մահը

 Հունվարի 8-ին Մուսալեռ գյուղի 1-ին թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի արտահոսքի հետևանքով երեք դի է հայտնաբերել: Մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսական Ասյա Բաղդասարյանը:

Մահացած Աննա Միսակյանը 2015 թվականի ամռանը սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի գործով առանցքային վկան էր:

Հիշեցնենք, որ սև և սպիտակ մոգ Գաբրիել Պանյանն Անի Մաջնունյանի  սպանությունից հետո տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ տիրապետում է  չհրապարակված որոշ մանրամասների:

«Ա՛յ հիմա ես կասեմ. ես կանխազգում եմ, որ նմանատիպ ևս մի սպանություն է լինելու: Հնարավոր է՝ մեր նախագծի անդամներից մեկը, հնարավոր է` այլ գուշակ»,-ասել էր մոգը: 

Չնայած դրան` դժվար է ասել, արդյո՞ք հավանական սպանություն ասելով` Գաբրիելը կանխատեսում էր նաև կարևոր վկա Աննայի մահը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին