Կարևոր իրադարձություններ

Հայաստանում Ղազախստանի դեսպանը տարրական տգետ է

07 Հունվար, 2017 11:12
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
Հայաստանում Ղազախստանի դեսպանը տարրական տգետ է

"Հայաստանի և Ադրբեջանի սահմանային խնդիրները մեծ հաշվով այնքան կապված չեն Հայաստանի, որքան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ"...Այս մտքի փորլուծության հեղինակը դիվանագետ է...Ու ո՛չ պակաս,ո՛չ ավել ՀՀ-ը գործընկեր երկրի դեսպանը Երևանում...Դա ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևն է,ով այսօր որոշել էր հայ հասարակությանը բացատրել,թե ինչու՞ է Աստանան մշտապես հակահայկական դիրքորոշումներով աչքի ընկնում...Շարունակելով իր հիմար մտքերը ներկայացնել մեզ, սույն դիվանագետ կոչեցյալը հայտարարել է."Նախ՝ ՀԱՊԿ Կանոնադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ անդամ պետությունները միմյանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում երրորդ՝ Կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի կողմից ագրեսիայի դեպքում: Տավուշի մարզում սահմանի մի մասը սահմանակից են այն շրջաններին, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո: Հենց սկզբից մենք հստակ և բաց դիրքորոշում ենք ունեցել՝ և՛ Ղազախստանը, և Ռուսաստանը, և՛ ՀԱՊԿ մյուս երկրները. եթե խոսքը երրորդ երկրի կողմից արտաքին ագրեսիայի մասին է, որը չի վերաբերում է տարածքային խնդիրների, մեկ հարց է, և այլ խնդիր է, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին"...

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանն վերջապես ապացուցել է,որ ինքը բացարձակ չի տարբերվում մեր արևելյան հարևաններից՝ սև և սպիտակ ոչխարներից...Հետաքրքիր է,սույն դիվանագետ կոչեցյալը որտեղից է վերցրել,որ Տավուշի մարզի սահմանի մի մասը սահմանակից է Ադրբեջանի ինչ-որ շրաջնների հետ,որոնք վերահսկվում են Հայաստանի կողմից...Եթե իրեն դիվանագետ հորջորջող Ուրազաևն ի նկատի ունի Արցախի վերահսկողության տակ գտնվող ազատագրված տարածքները,ապա պետք է տխրեցնեմ Հարավային Կովկասի աշխահրագրությունից բացարձակ անտեղյակ այս անձին,որ Հայաստանի Տավուշի մարզից ուղիղով մինչև Մռավի լեռնաշղթա (Արցախի կողմից ազատագրված ամենամոտ տարածքն է Տավուշին) մոտ 150-200 կմ. է...Որտեղի՞ց է Երևանում Ղազախստանի դեսպանը վերցրել,որ Տավուշի մարզի մի մասը սահմանակից է ազատագրված տարածքներին կամ ո՞վ է ասել,որ այդ շրջանները գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ...
Թիմուր Ուրազաև այսպիսի անիմաստ և տգետ մեկնաբանությունների միջոցով փորձում է բացատրել,թե ինչու Աստանան չի դիտում Բաքվի ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ որպես հարձակում...Այստեղից հետևություն...Ղազախստանի ազերիասեր նախագահ Ն.Նազարբաևը և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները փորձում են այս հիմար ապատեղեկատվությամբ առաջնորդվելով "ձեռքները լվալ" և հեռու մնալ Հայաստանին սպառնացող խնդիրներից...Այս ամենի հետևանքը կարող է լինել այն,որ ադրբեջանցիները կարող են հարձակվել ՀՀ-ի վրա Նախիջևանից և դրան ի պատասպան Աստանան,Մինսկը և այլնը կհայտարարեն,որ դա ագրեսիա չէ Հայաստանի նկատմամբ,քանի որ Ադրբեջանը ՀՀ-ի հետ սահմանը խախտել է Արցախի պատճառով...Դա Հայաստանին չի վերաբերվում...Դա վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին...
Հայաստանում Ղազախստանի դեսպանի սույն "բացատրությունները" ևս մեկ անգամ ապացուցեցին,որ ՀԱՊԿ-ում մենք ՄԵՆԱԿ ենք և Երևանը ոչինչ չունի անելու,ինչպես թուրք-ազերիներն են հեգնում այդ կազմակերպությանը`"Պուտնյան ՆԱՏՕ"-ում...Ժամանակն է,որ պաշտոնական Երևանը նույն Վ.Վ.Պուտինին բացատրի,թե որն է պատճառներից մեկը,որ ՀՀ-ում բավական մեծացել են հակառուսական տրամադրությունները...Դա ՌԴ նախագահ Վ.Պուտինի կողմից ՀԱՊԿ-ում հովանավորվող հինգերրորդ շարասյունն է՝ղազախստան,Բելառուս,որոնք ավելի շատ հակառուսական քաղաքկանություն են վարում՝հովանավորելով ՀԱՊԿ-ը անդամ չհանդիսացող երկրներին,որոնք բացեիբաց հակառուսական քաղաքկանություն են վարում տարածաշրջանում...
Ինձ,որպես ՀՀ քաղաքացի հետաքրքիր է,թե մեր հարազատ և "ձկան"՝ԼՌԱԿՅԱՑ դիվանագիտության կողմնաից ԱԳՆ-ն արձագանքելու է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի կողմից տարածվող ստահոտ տեղեկություններին և հիմար մեկնաբանություններին...Թե՞ կրկին իրենց անճարությունը բացատրելու են կուլիսներում տիտանիկ և սարսափելի ծանր աշխատանք տանելով,որը ժողովուրդը չի տեսնում...Իսկ իրականում, ինչպես և ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ՀՀ-ում Բելառուսի դեսպանի նման կհրավիրեն ԱԳՆ և մի գավաթ սուրճի շուրջ կփոխանակվեն կարծիքներով...

 

Լրահոս

Դիտել ավելին