Կարևոր իրադարձություններ

Ինչպես ճիշտ ընտրել շրթներկը

02 Հունվար, 2017 18:35
Ինչպես ճիշտ ընտրել շրթներկը

Խանութում շրթներկ առնելիս բավական բարդ է ընտրել գույնը՝ նայելով միայն արտաքին տեսքին։ Խորհուրդ է տրվում փորձել այն՝ քասելով ձեռքի արտաքին մասին։ Սակայն, սա ևս չի երաշխավորում, որ շուրթերին այն նույն տեսքը կունենա, ինչ ձեռքին։

Եթե նույնիսկ ընտրությունը սխալ է կատարվել խորհուրդ է տրվում այն խառնել այլ երանգների հետ՝ միգուցե այդպես կարողանք ստանալ ցանկալի գույնը։ Բացի այդ, շրթներկի տեսքի վրա ազդում է նաև մատիտը։ Ճիշտ գույնի մատիտ ընտրելով, կարելի է մուգ կամ բաց երանգ հաղորդել շրթներկին։

Պետք է ուշադիր լինել նաև խանութների լույսերին, դրանք կարող են փոխել շրթներկի երանգը։ Հաշվի առեք, որ ցանկացած արհեստական լուսավորության դեպքում շրթներկ ավելի գունատ է թվում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին