Adidas գերմանական ընկերությունը պլանավորում է հատուկ ակնոցներ թողարկել այն մարդկանց համար, ովքեր վարում են առողջ ապրելակերպ և զբաղվում սպորտով, հայտնում է ultramir.net-ն:
Նորույթը կոչվում է Adidas Convertor, ինչի մասին տեղեկությունները հրապարակված են ընկերության պաշտոնական կայքում:
Ակնոցների հիմնական առանձնահատկությունն այն է, որ կարելի է փոխել դրա արտաքին տեսքը: Այն պատրաստված է բարձր ամրությամբ նյութից, էլաստիկ է և ճկուն: Այն նաև կարելի է հարմարեցնել գլխի չափերին: