Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    -11° C, Երևան

  • 1

    -17° C, Գյումրի

  • USD

    484
    488

  • EUR

    515,5
    523,5

  • RUB

    8,02
    8,27

Կարևոր իրադարձություններ

Իլհամ Ալիևի ամանորյա երազանքը

01 Հունվար, 2017 12:54
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
Իլհամ Ալիևի ամանորյա երազանքը

Շինծու ազգի և շինծու պետության ղեկավարը ինչ-որ բան հայտարարելիս անպայման կեղծելու է և "շինծու" բաներ է ասելու...Զարմանալի չէր,որ Ադրբեջան կոչվող պետության բռնապետ Իլհամ Ալիևն իր ամանորյա ելույթում կեղծիքների էր դիմելու...Անդրադառնալով ապրիլյան կարճատև պատերազմին վերջինս հայտարարել է,որ ադրբեջանական բանակին հաջողվել է "ազատագրել" հազարավոր հեկտար տարածքներ և ադրբեջանական բանակը հիմա վերահսկում է "տասնյակ հազարավոր" հեկտար տարածքներ...
Նպատակ չունեմ անդրադառնալ,թե իրականում քանի հեկտար տարածք են գրավել ազերիները ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ...Բոլորս էլ լավ գիտենք այդ ամենի մասին...
Ինձ հետաքրքիր է,թե Ալիևի ելույթ գրողները չեն հասկանում,թե ինչ հիմար վիճակի մեջ են գցում սեփական տիրոջը...Ինչպե՞ս կարող են հազարավոր հեկտար ազատագրելով տասնյակ հազարավոր հեկտար վերահսկել...Այդ թվաբանությունը երևի միայն հասկանում են ազերիները...Մենք այդ բարձրագույն մաթեմաթիկայից հեռու ենք...
Ժամանակին,երբ Իլհամի հայրիկը առաջ էր տանում "Խոջալուի ցեղասպանություն" օպերացիան, հայտարարեց,որ հայերը հազարավոր ադրբեջանցիների են սպանել...Սակայան հետագայում,արդեն Հեյդար Ալիևի հայտարարության տպագիր տարբերակում,որը տարածեց պետական "ԱզերԹաժ" գործակալությունը հազարավոր եզրույթի փոխարեն նշված էր կոնկրետ թիվ՝613 զոհ...Բայց Հեյդար Ալիևի համար կարևորն այն էր,որ միլիոնավոր ազերիներ լսել էին իր բանավոր սուտը...Ադրբեջանում թերթ կարդացողները քիչ են...Ի դեպ,այս թիվն էլ է ուռճացված և չի համապատասխանում զոհերի իրական թվին...
Հիմա էլ Իլհամ Անլիարժեքօղլուն,որը շատ լավ գիտի,թի ինչ զոհերի և ավերածությունների գնով է "ազատագրել" այդ տարածքները, Ամանորին ընդառաջ իր տարեվերջյան ելույթում այդ ձախողումը փորձում է հակառակը ներկայացնել և "հազարավոր" հեկտար տարածքներ ազատագրելով "տանյակ հազարավորի" նկատմամբ վերահսկողություն է իրականացնում...
Ռուսը կասեր՝"Выдает желаемое за действительное..." 
Ես կարծում եմ,որ Իլհամ Ալիևն այս հիմարությունը արտաբերելիս կամ խմած էր,կամ էլ իր ամանորյա երազանքը բարձրաձայնեց...
Հ.Գ.Նույնիսկ ալիևյան ԶԼՄ-ներն այս աստիճան չէին կեղծել ապրիլյան կարճատև պատերազմի հետևանքների վերաբերյալ տվյալները...Նրանք գոնե բարբաջում էին երկու հազար հեկտարի մասին...Ամիսներ անց Իլհամ Ալիևն այն հասցրեց տասնյակ հազարների...

Մեկնաբանություններ

Լրահոս

 
Դիտել ավելին