Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ ամենամեծ գնաճն Ադրբեջանում

24 Դեկտեմբեր, 2016 14:48
Հեղինակ՝ Լիլիա Գրիգորյան
ԱՊՀ ամենամեծ գնաճն Ադրբեջանում

Չնայած նրան, որ Վրաստանի տնտեսությունը այս տարվա երրորդ եռամսյակի կտրվածքով նորից ՀՆԱ-ի աճ է ապահովել, որը կազմել է 2,3% նախորդ տարվա երրորդ եռամսյակի նկատմամբ, իսկ 10 ամսվա կտրվածքով նախնական գրանցել է 2,5% իրական ՀՆԱ-ի աճ, այնուամենայնիվ, ինչպես Հայաստանում և Ադրբեջանում, տնտեսական տարին դժվարին էր նաև Վրաստանի համար:

Մեր հարևան Ադրբեջանի և Վրաստանի համար հիմնական խնդիրը կապված է եղել ազգային արժույթների՝ մանաթի և լարիի հետ: Շուրջ 11 ամիսների կտրվածքով՝ Ադրբեջանի տնտեսական անկումը կազմել էր՝ ադրբեջանական մանաթով արտահայտված 3,9%, իսկ Հայաստանի տնտեսական աճը 10 ամիսների կտրվածքով կազմել էր՝ 0,4%:

Հատկանշական է, որ Վրաստանում և Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, տարվա ընթացքում գրանցվել է՝ ցածր գնաճ և գնանկում այն դեպքում, երբ Ադրբեջանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 12,1%: Վերջինիս բարձր տեմպերը պայմանավորված է եղել պարենամթերքների 14,1%, ոչ պարենային ապրանքների 16,8% և բնակչությանը մատակարավող ծառայությունների սակագների 5,6% աճով:

Վերը նշված ցուցանիշները իրականում ավելի բարձր են․ խոսքը գնում է 20-30% գնաճի մասին: Ադրբեջանը ԱՊՀ երկրներում ամենաբարձր գնաճ ունեցող երկիրն է:

 

Լրահոս

Դիտել ավելին