Կարևոր իրադարձություններ

Ներսիկ Նազարյանի ընտանիքի պարտքերը` «Առէքսիմբանկին». «Փաստ»

22 Դեկտեմբեր, 2016 08:12
Ներսիկ Նազարյանի ընտանիքի պարտքերը` «Առէքսիմբանկին». «Փաստ»

Երբ Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ (այժմ` ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ) Ներսիկ Նազարյանի գործերը վատացան ու նա փակեց իր «Մոսկվիչկա» խանութների ցանցը, գեներալը տարբեր բանկերից խոշոր գումարներ վերցրեց:

«Փաստի» տեղեկություններով, նրա ընտանիքի անդամները (կինը, որդին, աղջիկը) «Առէքսիմբանկից» 200 հազարական դոլար վերցրին` գրավ դնելով իրենց երեք ՍՊԸ–ների գույքը: Դա դեռեւս Խոնդկարյանի ժամանակ էր (հայտնի է, որ նա միլիոնների վարկ էր տվել նաեւ Խաչիկ Մանուկյանին):

 

Մեր տվյալներով` այդ 600 հազար դոլարից գեներալ Ներսիկ Նազարյանի ընտանիքի անդամները որեւէ գրոշ չեն վերադարձրել բանկին:

Այժմ «Առէքսիմը» պատրաստվում է աճուրդով վաճառել գեներալի գույքը, սակայն կամուկացի մեջ է:

Դե, Ներսիկին ո՞նց նեղացնեն, մանավանդ, որ խոսք կա, թե նա նշանակվելու է ԱԻՆ–ի շեֆ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին