Կարևոր իրադարձություններ

Նախարարի նորանշանակ տեղակալը երկու բնակարան ու երկու ավտոմեքենա ունի. «Փաստ»

07 Դեկտեմբեր, 2016 08:33
Նախարարի նորանշանակ տեղակալը երկու բնակարան ու երկու ավտոմեքենա ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երկու բնակարան եւ երկու ավտոմեքենա ունի: Նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ նա երկու բնակարանի, «MERCEDES–BENZ E 320» եւ «NISSAN TIIDA 1.5» մակնիշի ավտոմեքենաների սեփականատեր է: Արթուր Հովհաննիսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ, 7 հազար ԱՄՆ դոլար եւ 2 հազար 700 եվրո:

Նախարարի տեղակալի եկամուտները հոկտեմբերի 17–ի դրությամբ կազմել են 9 միլիոն 234 հազար դրամ, որից 3 միլիոն 325 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացածն էլ՝ ստացված փոխառությունները (վարկերը):

Մինչ այս պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալի, արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի, արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին