Կարևոր իրադարձություններ

Քաղաքական ուժերից մեկը որոշել է ստորագրությունները «վաճառել» Ծառուկյանին. «Ժամանակ»

30 Նոյեմբեր, 2016 08:38
Քաղաքական ուժերից մեկը որոշել է ստորագրությունները «վաճառել» Ծառուկյանին. «Ժամանակ»

Ինչպես հայտնի է, այս օրերին Երեւանի փողոցներում Գագիկ Ծառուկյանի վերադարձի պահանջով ստորագրահավաք է անցկացվում: Սակայն ոչ ոք չգիտի, թե ով է նախաձեռնության կազմակերպիչը:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ»-ին ասել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Ծառուկյանի վերադարձը համաժողովրդական պահանջ է:

«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ստորագրահավաքի կազմակերպիչը քաղաքական ուժերից մեկն է, որը որոշել է հավաքված ստորագրությունները «վաճառել» Ծառուկյանին, «քավել» մեղքերը ու տեղ ստանալ Ծառուկյանի հնարավոր դաշինքում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին