Կարևոր իրադարձություններ

Վրաստանում առաջիկա օրերին տեղի կունենա միասնական «Բիզնես տան» պլանի շնորհանդեսը

30 Օգոստոս, 2016 23:07
Վրաստանում առաջիկա օրերին տեղի կունենա միասնական «Բիզնես տան» պլանի շնորհանդեսը

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում միասնական «Բիզնես տան» պլանի շնորհանդեսը տեղի է ունենալու առաջիկա օրերին։ Վրաստանի կառավարությունը ծրագրում է իրականացնել կառավարման բարեփոխում, որը նախատեսում է միասնական պետական սերվիսի ստեղծում։

Այդ մասին երեքշաբթի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։

Նա գործարարներին ներկայացրել է Վրաստանի կառավարության բարեփոխումների պլանը. «Մենք մի քանի օր անց ծրագրում ենք միասնական «Բիզնես տան» շնորհանդեսը, ուր միավորվելու են տարբեր նախարարությունների պետական ծառայությունների հատկացման ընթացակարգերը։ Դա կլինի մեկ պատուհանի սկզբունք։ Մենք նաև ծրաագրում ենք ստեղծել ներդրումային խորհուրդ և լավ կլինի, եթե փոքր բիզնեսի թեկուզ մեկ ներկայացուցիչ ընդգրկվի այդ խորհրդի աշխատանքներում բացասական անակնկալներից խուսափելու համար։
Վրաստանի կառավարության բարեփոխումների 4 կետից բաղկացած ծրագիրը կարող է որակական լուրջ փոփոխություններ առաջացնել երկրի զարգացման մեջ։ Դա տնտեսական արագացված աճի ծրագիր է»։

 

Լրահոս

Դիտել ավելին