Կարևոր իրադարձություններ

Սոմալիում նախագահական պալատի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է մահացել

30 Օգոստոս, 2016 22:04
Սոմալիում նախագահական պալատի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է մահացել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ. գրում է BBC-ն:

Հաղորդվում է նաև պայթյունի հետևանքով 30 տուժածի մասին:

Նշվում է, որ տուժածների թվում շատ են լրագրողները և քաղաքական գործիչները, քանի որ հյուրանոցում, որը գտնվել է պայթյունի հարևանությամբ, անցկացվել է անվտանգության թեմայով համաժողով:

Ավելի վաղ նշվում էր, որ Սոմալիի մայրաքաղաքում պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:

 

Լրահոս

Դիտել ավելին