Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենաշքեղ հյուրանոցները (լուսանկարներ)

29 Օգոստոս, 2016 20:54
Աշխարհի  ամենաշքեղ հյուրանոցները (լուսանկարներ)

1. Marina Bay Sands` Սինգապուր: Հյուրանոցի ներսում կա թանգարան, բազմաթիվ խանութներ ու 7 ռեստորան, 2 թատրոն ու սառցադաշտ: Հյուրանոցը  կառուցելու համար ծախսվել է 8 մլրդ դոլար:

2. Sheraton Huzhou Hot Spring Resort, Չինաստան: Մատանու տեսք ունեցող 27 հարկանի շենքը գտնվում է Հուչժոու քաղաքում: Ընդունարանի առաստաղը զարդարված է 20 հազար Swarovski տեսակի բյուրեղիկներով: Հյուրանոցի կառուցման աշխատանքների վրա ծախսվել է 1,5 մլրդ դոլար:



3. Resorts World, Սինգապուր: Հյուրանոցում տեղակայված են անհավանական քանակի խանութներ և ռեստորաններ: Այն կառուցվել է 4,9 մլրդ դոլարով:

4. Mardan Palace, Թուրքիա: Այն կառուցվել է 1,4 մլրդ դոլարով: Հյուրանոցում հյուրընկալվել են  Շերոն Սթոունը, Ռիչարդ Գիրը, Թոմ Ջոնսը և Մոնիկա Բելուչին:


5. City Of Dreams, Չինաստան: Իրենից ներկայացնում է 3 հյուրանոցներից, 200 խանութներից և հսկայական խաղատնից բաղկացած շքեղ առողջարանային համալիր: Այն կառուցվել է 2 մլրդ դոլարով:



6. The Venetian, Չինաստան: 2007 թվականին  բացված հյուրանոցում է գտնվում աշխարհի ամենամեծ խաղատունը:

7. The Cosmopolitan, Լաս Վեգաս: Այստեղ են անցկացվում ամենասպասված միջոցառումները, հարսանիքներն ու խաղերը: Այն կառուցելու համար ներդրվել է 3,9 մլրդ դոլար:


8. Emirates Palace, Աբու Դաբի: Այն կառուցվել է 6 մլրդ դոլարով:

9. Burj Al Arab, Դուբայ: Դուբայի 7 աստղանի հյուրանոցը բացվել է 1999-ին: Այն համարվում է աշխարհի ամենաբարձր հյուրանոցներից մեկը և հայտնի է իր օրիգինալ ճարտարապետությամբ: Հյուրանոցը Դուբայի խորհրդանիշն է համարվում:



10. Atlantis The Palm, Դուբայ: Հիանալի վայր է լողափային հանգիստ անցկացնելու համար: Հյուրանոցի շինարարությունն արժեցել է 1,5 մլրդ դոլար: 

 

Լրահոս

Դիտել ավելին