Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանը խոստովանել է կատարած գողությունը (լուսանկարներ)

26 Օգոստոս, 2016 10:07
Քիմ Քարդաշյանը խոստովանել է կատարած գողությունը (լուսանկարներ)

Անկախ բավական մեծ կարողությանը, Քանյե Ուեսթի կինն ու ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ժամանակ առ ժամանակ կարող է իրենց թույլ տալ վերցնել իրեն չպատկանող իրեր: Վերջերս հեռուստաաստղը խոստովանել է, որ հյուրանոցներից սիրում է խալաթներ գողանալ:

«Ես պաշտում եմ հյուրանոցային խալաթները, դրանք այնքան փափուկ և հարմարավետ են: Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ ճանապարհորդել են ինձ հետ՝ գիտեն իմ այդ թուլության մասին: Եվ այո, ես կարող եմ ազնվորեն ընդունել, որ մի քանի անգամ խալաթներ եմ գողացել իմ սիրելի հյուրանոցներից: Օրինակ, ես մի խալաթ ունեմ Դուբայի Ատլանտիս հյուրանոցից և ևս մեկը՝  Լոս-Անջելեսի Montage-ից»,-գրել է նա:

Հարկ է նշել, որ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքն ընդհանուր առմամբ չի սիրում փողն անվերադարձ ծախսել: Օրինակ, բոլորովին վերջերս աստղային զույգին դիմել է բնակարանների վարձակալության համացանցային ծառայություն և առաջարկել ապրել Մանհեթանի 30 մլն դոլար արժողությամբ առանձնատանը: Իսկ դրա փոխարեն այդ առանձնատան վերաբերյալ պետք է հրապարակում լիներ ամուսինների  Instagram-ում: Դեռ հայտնի չէ, արդյոք զույգը համաձայնել է, թե ոչ:




Իր 19-ամյակի նախօրեին նման առաջարկ է ստացել նաև Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենակրտսեր ներկայացուցիչը՝ Քայլի Ջեները: Մի քանի օր անց մոդելի սոցիալական ցանցի էջում այդ առանձնատանը անցկացված երեկույթից լուսանկարներ է հրապարակել:




 

Լրահոս

Դիտել ավելին