Կարևոր իրադարձություններ

Ունեք կանխակալ վերաբերմունք հասարակական դիտորդների և քաղաքացիական հասարակության նկատմամբ

13 Օգոստոս, 2016 08:59
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
Ունեք կանխակալ վերաբերմունք հասարակական դիտորդների և քաղաքացիական հասարակության նկատմամբ

Ուրեմն այս բոլորդ խոսքներդ մեկ արած, շարունակում եք անիմաստ, անհիմն համառությամբ կամայականորեն մեկնաբանել օրենսդրությունը..!!!

Առայժմ բարեկիրթ, համբերատար արձագանքում եմ Ձեր ակնհայտ կեղծ մեկնաբանությանը.
Հասարակական դիտորդների խումբը և նրա անդամները տեսակցողներ չեն, այլ խոշտանգումների դեմ պայքարի Կոնվենցիայի համապատասխան ազատազրկման վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող մարմին, որն իր առաքելությունն իրականացնում է ոչ թե տեսակցությունների, այլ այցելություններիմիջոցով:

Իսկ եթե գեներալի կամ կոմպոզիտորի նկատմամբ, թեկուզ ամենահարգված անձինք լինելով հանդերձ, չի տարածվում տեսակցության արգելքը, ապա դա հիմք է տալիս ինձ ենթադրելու, որ ունեք կանխակալ վերաբերմունք հասարակական դիտորդների և քաղաքացիական հասարակության նկատմամբ: Այս փաստով մենք կհանդիպենք և միջազգային հարթակներում, և ազգային դատական ատյաններում...

Նման ակնհայտ ընտրողական և կամայական վերաբերմունքը խստորեն դատապարտելի և անթույլատրելի է:

Կից նյութը` այստեղ:

Դուք ավելի եք խորացնում անվստահությունը ...

 

Լրահոս

Դիտել ավելին