Կարևոր իրադարձություններ

Հիմնադիր խորհրդարանը նոր հայտարարություն է տարածել

28 Հուլիս, 2016 00:35
Հիմնադիր խորհրդարանը նոր հայտարարություն է տարածել

Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Այս պահին Երևանի Խորենացի փողոցում ընթանում է Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը, որն իր համերաշխությունն է հայտնում Սասնա Ծռեր ապստամբների պահանջներին:

Հնարավոր անհարկի սադրանքներից, առավել ևս արյունահեղությունից խուսափելու նպատակով պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի՝ այսօր ավելի վաղ ձերբակալված բոլոր անդամներին:

 
 
 

Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը բռնի ուժով ճնշելու ողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին