Կարևոր իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեկ մեղադրյալ ևս ազատ կարձակվի

28 Հունիս, 2016 15:12
Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեկ մեղադրյալ ևս ազատ կարձակվի

Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի պաշտպանի բողոքը և բեկանալ առաջին ատյանի դատարանի՝ Աթաջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Գարեն Աթաջյանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը: Փաստաբանը նշեց, որ դատարանը որշումը կայացրել է 6 դատական նիստից հետո:

«Այսօր երեկոյան կգնանք «Դատապարտյալների հիվանդանոց», որպեսզի  փորձենք իրեն ազատ արձակել, կարծում եմ խոչնդոտներ կլինեն, քանի որ աշխատանքային ժամից հետո է, բայց ամեն գնով փորձելու ենք ազատ արձակել, քանի օր այս պահի դրությամբ նրան անազատության մեջ պահելը անօրինական է »,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Գարեն Աթաջանյանը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում:

Սույն  գործով կալանքի տակ է միայն գործով մեղադրյալ Հենրիկ Ավագյանը: Մյուս մեղադրյալների ՝ Արա Բուդաղյանի և Վիտալի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը ԱԱԾ-ն դադարեցրել էր արդարացման հիմքով: 

Նշենք, որ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Արագած Ղևոնդյանի և Մարտիրոս Գրիգորյանի դեմ  մահափորձի գործի նախաքննությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին