Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին

28 Հունիս, 2016 14:48
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք ակնածանքի արժանի այն գործիչներից եք, որի երկարամյա աշխատանքի շնորհիվ հայ կինոն հարստացավ բազմաթիվ սիրված կինոնկարներով: 
Կինոօպերատորական վարպետությամբ և պատկերի նուրբ զգացողությամբ Դուք ստեղծել եք մի աշխարհ, որտեղ միահյուսվում են ազգայինն ու համամարդկայինը, դասականն ու նորարարականը: 

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

 

Լրահոս

Դիտել ավելին