Կարևոր իրադարձություններ

Պուտինը չորեքշաբթի օրը կզանգահարի Էրդողանին. Պեսկով

28 Հունիս, 2016 14:48
Պուտինը չորեքշաբթի օրը կզանգահարի Էրդողանին. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց կունենան՝ ՌԴ-ի նախաձեռնությամբ, հայտնում է ТАСС-ը:

 

«Վաղը ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա նախագահ Պուտինի և նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը»,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

Նա հավելել է, որ զրույցը կկայանա մոտավորապես օրվա կեսին: Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդն Էրդողանին պատասխան նամակ կուղարկի, թե ոչ:

 

Կրեմլում նշում են, որ Թուրքիայի նախագահի ներողությունը կարևոր քայլ էր, սակայն հարաբերությունների կարգավորման համար դեռ հարկավոր է շատ բան անել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ չորեքշաբթի կամ հինգշաբթի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Երեկ Կրեմլը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի օդաչուի մահվան համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նամակով ներողություն է խնդրել:

 

Լրահոս

Դիտել ավելին