Կարևոր իրադարձություններ

Այսօր Արդարադատության ակադեմիայում ռեկտոր են ընտրում. ովքե՞ր են թեկնածուները. «Հրապարակ»

28 Հունիս, 2016 07:10
Այսօր Արդարադատության ակադեմիայում ռեկտոր են ընտրում. ովքե՞ր են թեկնածուները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արդարադատության ակադեմիայում ռեկտոր են ընտրում, ժամը 12։00-ին գումարվելու է կառավարման խորհրդի նիստ, որը փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու է 3 թեկնածուներից մեկին: Թեկնածուներից Սերգեյ Առաքելյանն աշխատում է ՀՔԾ-ում, դասավանդում է ԵՊՀ-ում, իրավագիտության դոկտոր է: Սարգիս Թորոսյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում, որի ղեկավարն արդարադատության նախկին փոխնախարար Գրիգոր Մուրադյանն է: Մյուս թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի նախկին պետ Թամարա Շաքարյանն է: Լավատեղյակները պնդում են, թե հաղթելու է Սերգեյ Առաքելյանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին