Կարևոր իրադարձություններ

Փարիզում ցուցարարների և ոստիկանության միջև դարձյալ բախումներ են տեղի ունեցել

26 Մայիս, 2016 21:50
Փարիզում ցուցարարների և ոստիկանության միջև դարձյալ բախումներ են տեղի ունեցել

Փարիզում ոստիկանության և աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների միջև դարձյալ բախումներ են տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Հինգշաբթի Ֆրանսիայի ամբողջ տարածքում անցկացվում են գործադուլներ, ցույցեր, բողոքի ակցիաներ աշխատանքային օրենսդրության փոփոխություների դեմ:

Անկարգությունները հրահրել են երիտասարդները, որոնք սկսել են վիրավորել ոստիկաններին, նրանց վրա ապակե շշեր նետել: Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով:

Բողոքի պատճառ դարձած, երկրի վարչապետ Մանուել Վալսի կողմից խորհրդարանով ավելի վաղ «անցկացված» բարեփոխումը պետք է նպաստի Ֆրանսիայում աշխատատեղերի ստեղծմանը, սակայն հնարավորություն է տալիս ավելացնել աշխատանքային օրվա տևողությունը և պարզեցնում է աշխատողներին հեռացնելու գործընթացը, չի աջակցում ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխող Սոցկուսակցության պատգամավորների «ֆրոնդան»:

Ֆրանսիայի Սահմանադրության 49.3 կետի համաձայն՝ վարչապետը, վստահ լինելով օրենքի ընդունման անհրաժեշտության հարցում, իր իշխանությամբ և իր պատասխանատվության ներքո տեքստը խորհրդարանով անցկացնում է առանց քվեարկության: Սակայն այդ դեպքում խորհրդարանը, 49.2 կետի համաձայն՝ իրավունք ունի քննարկման դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին