Կարևոր իրադարձություններ

Ավետիսյանների սպանության առեղծվածը. Պերմյակովի ներքնազգեստի վրա եղել են մարդու արյան թույլ հագեցած հետքեր, Ավետիսյանների տանը այդ ժամին ջուր չի եղել, մազը, որը հայնաբերվել է զինվորական սվիտերի վրա, Պերյակովինը չէ

30 Նոյեմբեր, 2015 23:38
Ավետիսյանների սպանության առեղծվածը. Պերմյակովի ներքնազգեստի վրա եղել են մարդու արյան թույլ հագեցած հետքեր, Ավետիսյանների տանը այդ ժամին ջուր չի եղել, մազը, որը հայնաբերվել է զինվորական սվիտերի վրա, Պերյակովինը չէ

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը քննչական կոմիտե լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել, որոնցով կիսվել է Shabat.am-ի հետ:

Ըստ նրա՝ կատարված հանցագործության համար մեղադրանք է առաջադրվել միայն Վ. Պերմյակովին, որն էլ «նախաքննությամբ» հիմնավորվել է նրանով, որ դեպքի վայրից հայտնաբերվել է Պերմյակովի զենքը, զինվորական համազգեստը, երկու ծխախոտի գլանակ, և վերջինս ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել: Քննություն չի կատարվել այն ուղղությամբ, թե հնարավոր էր արդյոք Պերմյակովի զենք և հագուստը գողանալու արդյունքում անհայտ անձի/անձանց կողմից կատարված լիներ ոճրագործությունը, կամ այն հանգամանքը, որ Պերմյակովը չի գործել մենակ՝ սպանելով Ավետիսյանների ընտանիքը:

Սաքունցի համար առաջին հերթին կասկած է հարուցում այն հանգամանքը, որ կատարված քննությամբ առկա չէ սպանության դրդապատճառը:

«Վ. Պերմյակովից առգրաված բանակային նմուշի ձմեռային ներքնազգեստ շապիկի վրա հայտնաբերվել է մարդու այրան թույլ հագեցված մանր բծեր ՝ 1-4 օբեկտներ, որի թիվ 1 և թիվ 4 օբեկտից ստացվել է գենետիկանական պրոֆիլ, տվյալ գենետիկական պրոֆիլը պատկանում են մեկ մարդու, որով բացառվել է տվյալ պրոֆիլի առաջացումը Պերմյակովից : Վկայակոչված պրոֆիլների համապատասխանությունը Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ նույնպես բացառվել է: Պերմյակովից առգրավված կանաչ գույնի զինորական նմուշի սվիտրի վրա հայտնաբերվել է մարդու մազ, որի Պերմյակովին պատկանելիությունը բացառվել է»,-նկատում է իրավապաշտպանը, ընդգծելով, որ  վկայակոչված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Պերմյակովը որոշ ժամանակ գտնվել է ներքնաշորերով և անհայտ անձի արյունը և մազը նրա ներքնաշորերին և սվիտրին կարող էին պայքարի արդյունքում հայտնվել: 

Իրավապաշտպանը նկատում է՝  Պերմյակովից առգրավված զինվորական նմուշի ամառային վարտիքի վրա հայտնաբերվել է մարդու արյուն: Այրան խմբային պատկանելիությունը չի որոշվել օբյեկտում այրան քիչ քանակության և հետագա մոլեկուլյառ-գենետիկական հետազոտության անհրաժեշտության կապակցությամբ :

Պերմյակովն իր ցուցմունքներում նշում է, որ նրա կողից Ավետիսյանների բնակարան մուտք գործելուց հետո ջուր է խմել ջրի ծորակից, մինչդեռ ըստ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը ջրամատակարարումը ապահովող կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության՝ հունվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում  Մյասնիկյան 188 տանը ջրամատակարարումը իրականացվել է 8:00-ից-14:00-ը :

Ըստ գործի նյութերի՝ Պերմյակովը հանցագործությունը կատարելուց հետո թաքնվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող տնակում, որտեղից զանգահարել է ինչ-որ մի տաքսիստի և պատվիրել շաուրմա և կոլա և տվյալ տնակում գտնվել է մոտավորապես 12-20 ժամ: Սակայն, կատարված քննությամբ չի հայտնաբերվել որևիցե առարկա, իր, ծխախոտի գլանակ, որը կապացուցեր Պերմյակովի տվյալ տնակում գտնվելու հանգամանքը:

Այս մասին իրվապաշտպանը ևս ունի հետաքրքիր բացատրություն. «Եթե Պերմյակովը, մոտ 15 րոպե գտնվելով Ավետիսյանների տանը, այդ ընթացքում հասցրել է երեք գլանակ առնվազն ծխել, ապա առնվազն 12-18 ժամ գտնվելու վայրում գեթ մեկ գլանակ չի հայտնաբերվել:  Մենք չենք կարողանում հասկանալ, թե որտեղ է գտնվել Պերմյակովը, բացի նրա խոսքերից»:

Նրա խոսքով՝ վկայակոչված փաստը նույնպես հիմք է տալիս պնդելու, որ Պերմյակովը կամ ընդհանրապես կապ չունի կատարվածի հետ, կամ չէր կարող գործել միայնակ:

Սաքունցը վստահ է՝ Պերմյակովն, իհարկե, հանցագործության հետ առնչություն ունի, բայց նույն քրեական գործի նյութերով շատ անտրամաբանական ու հակասող փաստական հանգամանքներ կան: Պերմյակովի ցուցմունքները՝ թե զինվորական ծառայությունը լքելու և Ավետիսյանների բնակարան հասնելու հանգամանքը, թե Ավետիսյանների ընտանիքի անդամանների սպանության հանգամանքը, թե Ավետիսյանների բնակարանից մինչ Հայաստանի և Թուրքիայի սահմանը հասնելու և ձերբակալվելու պահը հակասում են:

«Պերմյակովը, գտնվելով 102-րդ ռազմաբազայում, նրա նկատմամբ հսկողություն են իրականացնում նաև այն անձինք, որոնց  հավանական «հանցավոր» գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն է տիրապետում նաև Պերմյակովը և իրար հակասող և այնուհետև փորձաքննությունների եզրակացություններին համապատասխանեցված ցուցմունքները արդյունք են նրա, որ Պերմյակովը գտնվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում»,-վստահ է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչը:

Նա միջնորդել է քննչական կոմիտեին քննչական գործողություններ կատարել ներկայացված հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչպես նաև ձեռնարկել համապատսախան գործողությունները Վ. Պերմյակովին ՀՀ-ին  հանձնելու ուղնությամբ:

Իրավապաշտպանի հաջորդ միջնորդությամբ, նա նկատում է, որ գործի քննության ընթացքում չեն կատարվել  մի շարք գործողություններ, որոնք էական նշանակություն կարող էին ունենալ գործի ելքի համար:

Պերմյակովն իր ցուցմունքներում հայտնում է. «Ես փոքր լապտեր ունեի, ամրացրեցի այն գլխարկիս, որ լուսավորի ու ձեռքերս ազատ լինեին»:

Իրավապաշտպանի պնդմամբ, գործի քննության շրջանակներում համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել պարզելու համար, թե ինչ ճանապարհով է Պերմյակովը ձեռք բերել լապտերը, ինչպես նաև չի կատարվել համապատասխան փորձարարություն պարզելու համար, թե արդյոք հնարավոր էր տվյալ լապտերը ամրացնել Պերմյակովի կողմից կրած գլխարկին, թե՝ ոչ:

17.01.2015թ. ժամը 17:58:16-ին «Օդնոկլասնկի» կայքէջի օգտատեր Վիկտոր Ցիգանովը գրում է Պերմյակովին նույն կայքով՝ «Հիանալի է Վալերյա»:

Սաքունցը նկատում է, որ գործի քննության շրջանակներում համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել պարզելու համար, թե ով է Վիկտոր Ցիգանովը, ինչ կապ ունի Վ. Պերմյակովի հետ և Պերմյակովի որ գործողությունն է գնահատում «հիանալի»:

Քննության շրջանակներում չի նշանակվել համապատասխան փորձաքննություն, որը կպարզեր, թե՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված՝ զինորական հագուստների վրա(կիսաճտքավոր ձմեռային կոշիկներ, զինվորական ձմեռային բաճկոն, վերնազգեստ, տաբատ, գլխարկ և շարֆ) և դեպքի վայրում առկա են արդյոք  կրակոցների արգասիքներ՝ մետալիզացիայի և քսուկի հետքեր, թե՝ ոչ:

Իրավապաշտպնանը միջնորդել է լրացուցիչ քննչական գործողություններ կատարել ներկայացված թերությունները վերացնելու ուղղությամբ:

Սաքունցի գնահատմամբ անթույլատրելի է,  որպեսզի Պերմյակովի դատն անցնի ռուսական բազայի տարածքում, ինչի մասին արդեն տեղեկություններ են տարածվել: Վերջին միջնորդությունները, որոնք պատասխան դեռևս չեն ստացել, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն կրկին, արդեն դատարանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին