Կարևոր իրադարձություններ

Գողական աշխարհի մի մասն այժմ Զապին գող չի ճանաչում Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի պատճառով, «Ժամանակ»

21 Հոկտեմբեր, 2016 08:51
Գողական աշխարհի մի մասն այժմ Զապին գող չի ճանաչում Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի պատճառով, «Ժամանակ»

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ օրենքով գող Զապի հետ կապված վերջին շրջանի դժվարությունները կապ ունեն «Սասնա Ծռերի» ազատազրկման վայրերում գտնվող անդամների հետ։ Տապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում ու հենց նրա հրահանգով է Զապն արգելել «Սասնա Ծռերի» տղերքին դատապարտյալների հիվանդանոցում սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել։ Այս մասին տեղեկացել են օրենքով գողերը, և իմանալով, որ Զապը Արշակի հրահանգով այսպիսի որոշումներ է իջեցրել գողական աշխարհի մի մասը այժմ Ջապին գող չի ճանաչում։ Նշենք, որ Ջապը ոստիկանապետի թիկնազորի պետից կախված է այն պատճառով, որ Չեխիայում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում, ու եթե Երևանը արտահանձնի նրան, նա ցմահ ազատազրկման կենթարկվի Չեխիայում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին