Կարևոր իրադարձություններ

Սննդակարգում մսի բացակայությունն իջեցնում է իմունիտետը

11 Հոկտեմբեր, 2016 17:00
Սննդակարգում մսի բացակայությունն իջեցնում է իմունիտետը

Մսի բացակայությունը սննդակարգում մեծացնում է իմունիտետի իջեցման ռիսկը: Այս մասին հայտնում է ru.golos.ua-ն՝ հղում անելով Լ. Մեդվեդի անվան Էկոհիգիենայի և թունաբանության ինստիտուտի դիետոլոգիայի և բժշկական-կանխարգելիչ միջոցների կլինիկական հետազոտությունների բաժնի պետ Պյոտր Կարպենկոյին:

«Կենդանական ծագման սպիտակուցները պարտադիր պետք է առկա լինեն սննդակարգում: Բուսական սպիտակուցներն ամբողջովին չեն բավարարում օրգանիզմի պահանջմունքները, չեն յուրացվում այնպես, ինչպես կենդանականները, դրանք ոչ լիարժեք են ամինաթթվային կառուցվածքով: Այդ պատճառով պահք պահողների իմունիտետը ընկնում է»,- ասել է նա:

 

Միաժամանակ փորձագետը նշել է, որ միսը սննդակարգում կարելի է հաջողությամբ փոխարինել ձկնեղենով:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին