Կարևոր իրադարձություններ

4 օրվա ընթացքում 6.000 «սելֆի».Քիմ Քարդաշյան

16 Սեպտեմբեր, 2016 00:28
 4 օրվա ընթացքում 6.000 «սելֆի».Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչով է զբաղվել վերջերս Մեքսիկայում հանգստանալու ժամանակ: Պարզվել է, 4 օրվա ընթացքում նա հասցրել է 6.000 «սելֆի» անել: Քանյե Ուեսթի կինը լուսանկարել է իրեն օրական մոտ 1500 անգամ: Սակայն այդքանով Քարդաշյանի խոստովանությունները չեն ավարտվել. գրում է segodnya.ua-ն:

«Անկեղծ ասած, ես չեմ հասցրել նույնիսկ պարզապես պառկել արևի տակ, քանի որ ես կամ լուսանկարվում էի, կամ ամպամած էր»,- ասել է Քիմը:

Սակայն, հարկ է նշել, որ դա չի խանգարել նրան այդ օրերի ընթացքում լուսանկարվել 9 տարբեր լողազգեստերով: Մնացած ժամանակը նա անցկացրել է երեխաների հետ:

Քիմը հայտնել է, որ իր համար միևնույն է` ինչ են մտածում շրջապատում «սելֆիների» հանդեպ իր սիրո մասին:

«Գիտեմ, որ շատերը դա անհեթեթություն են համարում, սակայն ինձ դուր է գալիս լուսանկարվել: Ես սիրում եմ ընտրել ճիշտ դիրքեր, փնտրել ճիշտ լույսը: Դա ինձ հաճույք է պատճառում: Ինչո՞ւ ես պետք է ինձ սահմանափակեմ դրանում: Իսկ հրապարակում եմ իմ լուսանկարները մի շատ պարզ պատճառով` հիշատակի համար»,- ասել է Քարդաշյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին