Կարևոր իրադարձություններ

Աբովյան քաղաքի անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հիանալի տոնի կապակցությամբ

11 Հոկտեմբեր, 2015 13:54
Աբովյան քաղաքի անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հիանալի տոնի կապակցությամբ

 

 

Հարգելի Տարոն Մարգարյան,
Երևանի ավագանու անդամներ, 
Սիրելի երևանցիներ,
Աբովյան քաղաքի անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հիանալի տոնի կապակցությամբ: Այս տարի Երևանը բոլորում է իր 2797-րդ տարեդարձը, որ միաժամանակ ազգային հպարտության և անանց ոգևորության առիթ է մայրաքաղաքում ապրող քաղաքացիների համար: Հարուստ փորձառությամբ, սակայն միևնույն պահին երիտասարդ հոգով Երևանն այսօր բռնել է զարգացման ու ծաղկման ուղին, և ես կասկած չունեմ, որ մայրաքաղաք Երևանը հաջողելու է բարեկարգ և հարմարավետ քաղաք դառնալու առաջադրանքում:
Մեծագույն ջերմությամբ ողջունում եմ «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարությունները և անձամբ իմ ու աբովյանցիների անունից երևանցիներին հղում իմ սրտագին շնորհավորանքները: Ցանկանում եմ, որ անցնող յուրաքանյուր օրվա հետ նվազեն երևանցիների հոգսերը, Երևանի կապույտ երկնքում երբևէ խաղաղության պակաս չզգացվի, իսկ քաղաքացիների կյանքի պայմանների բարելավմանը միտված միջոցառումները լինեն առատ ու մշտական: Երևանի քաղաքապետին մաղթում եմ անկոտրում կամք և հաջողություններ ձեռնարկած բարեփոխումների իրագործման ճանապարհին, իսկ երևանցիներին` երջանկություն և բարօրություն:

 

https://www.facebook.com/profile.php?id=100001711665069&fref=hovercard

 

Լրահոս

Դիտել ավելին