Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Բուրունդուի ԱԳՆ-ների միջև պարբերական խոհրդակցություններ կանցկացվեն

11 Հոկտեմբեր, 2015 12:55
Հայաստանի և Բուրունդուի ԱԳՆ-ների միջև պարբերական խոհրդակցություններ կանցկացվեն

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում շարունակվել են նաև հոկտեմբերի 11-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունի ց, oրվա առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը խթան կհանդիսանա դեռ 1992թ-ից երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Բուրունդիի արտգործնախարարը նշել է, որ իր երկրի մի շարք քաղաքացիներ ավարտել են Հայաստանի բուհերը և այժմ իրենց նպաստն են բերում երկրի զարգացմանը։

Էյմե Ալան Նյամիտվեն ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները, կարևորել տարբեր միջազգային կառույցների, նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու արտգոծնախարարությունների միջև պարբերական խոհրդակցությունների անցկացման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, կարևորվելէ իրապայմանագրային դաշտի ձևորումը, առևտրատնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության զարգացմանը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։

Նախարարը Նալբանդյանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհուրդն ու նշանակությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին