ՆԱՍԱ-ի աստղագնաց Սքոթ Քելին Միջազգային տիեզերակայանից լուսանկարել է բևեռային փայլատակումը՝ Ավրորան: Լուսանկարը ստացվել է 2015-ի հոկտեմբեի 7-ին, երբ Երկրի վրա մագնիսական փոթորիկ էր, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Բևեռային փայլատակումը տեսել են Մեծ Բրիտանիայի, Մերձբալթիկայի, Սկանդինավիայի և Ռուսաստանի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչները:
Բևեռային փայլատակումն առաջանում է մթնոլորտի վերին շերտի և բարձր էներգոտար մասնիկների բախումից: Էներգոտար մասնիկները գրգռում են մթնոլորտի ատոմները և մոլեկուլները, որը հանգեցնում է լուսարձակման: