Կարևոր իրադարձություններ

Դերասան Շայա Լաբաֆը ձերբակալվել է հարբեցողության համար

10 Հոկտեմբեր, 2015 22:44
Դերասան Շայա Լաբաֆը ձերբակալվել է հարբեցողության համար

Հոլիվուդյան հայտնի դերասան Շայա Լաբաֆը ձերբակալվել է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում` հասարակական վայրում ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու մեղադրանքով։

Ինչպես նշում է lenta.ru-ն, դերասանն իրավապահ մարմինների տեսադաշտում է հայտնվել քաղաքի բարերից մեկի մոտ։ Ըստ ականատեսների՝ դերասանը փորձել է բար մտնել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

Այնուհետև նա փորձել է հատել փողոցը ոչ թույլատրելի մասում` անտեսելով փողոցից հեռանալու վերաբերյալ իրավապահների կոչերը։ Այս ամենի հետևանքով օրենքի պահապանները ձեռնաշղթաներ են հագցրել Լաբաֆին։

 

Լրահոս

Դիտել ավելին