Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանը ծրագրում է կուսակցություն ստեղծել և մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

10 Հոկտեմբեր, 2015 21:44
Արա Աբրահամյանը ծրագրում է կուսակցություն ստեղծել և մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

 

 

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Նովոստի- Արմենիա»-ն, Մոսկվայում կազմակերպված Ռուսաստանի հայերի միության 5-րդ համագումարի ժամանակ Աբրահամյանը նշել է, որ ցանկանում է իր ներդրումը կատարել Հայաստանի զարգացման գործում։ «Մենք որևէ վատ բան չենք անում, ոչնչից չենք վախենում։ Հայաստանը նաև մեր հայրենիքն է։ Եթե այսօր ոչ մի բան չանենք, ապա հետո կզղջանք», -ասել է Աբրահամյանը։ Նա ընդգծել է, որ հիմա ավելի քան 100 առաջատար փորձագետներ աշխատում են կուսակցության ծրագրի վրա, որի նպատակներից մեկը պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը։

 

Լրահոս

Դիտել ավելին