Հարություն Սարգսյանը սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանում բրոնզե մեդալ է նվաճել:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալ նվաճեց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը:
Նախօրեին արծաթե մեդալների էին արժանացել Էդմոն Մանուկյանը (48 կգ) և Դանիել Գաբրիելյանը (60կգ): Եվս 4 մարզիկներ պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 11-ին: