Կարևոր իրադարձություններ

Իսպանական ԶԼՄ-ների համար ես «տգեղ բադիկ» էի

10 Հոկտեմբեր, 2015 15:29
Իսպանական ԶԼՄ-ների համար ես «տգեղ բադիկ» էի

«Մոնակոյի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն անդրադարձել է «Ռեալում» հանդես գալու տարիներին տեղի ԶԼՄ-ների վերաբերմունքին:

«Իսպանական ԶԼՄ-ներն անարդար են եղել իմ հանդեպ: Զգում էի, որ երբեք ինձ սխալվելու իրավունք չէին տալիս:

Լավ խաղալու դեպքում շատ քչերն էին համաձայնում իրողության հետ: Իսպանական ԶԼՄ-ների համար ես «տգեղ բադիկ» էի. մերթընդմերթ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել «Marca»-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին