Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից (տեսանյութ)

16 Սեպտեմբեր, 2016 14:54
Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից (տեսանյութ)

ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է և եթե նա ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, ապա այն ռեսուրսը, որ նա դրել է  ԲՀԿ կայացման մեջ,   ոչ մեկ չի կարող ԲՀԿ-ից խլել: Այս մասին այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Այնուհետև նա պարզբանեց, թե ինչ է նշանակում, որ Գ. Ծառուկյանը «ժամանակավորապես» է հեռացել քաղաքականությունից՝ նշելով, որ նա է կայացրել որոշում հեռանալու, հետագայում էլ ինքն է որոշելու:

«Դա իր որոշելիքն է: Մենք ապրում ենք ժամանակի և տարածության մեջ: Հարցը պետք է ուղղեք իրեն: Ավելին ասեմ` մարզերի մեծ մասում չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել,  և ԲՀԿ-ն կապում են Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Ինքը կորոշի: Իր որոշումների մասին ինքն է հայտարարելու»,-ասաց նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին