Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական չհամարվող «Կարեն Կարապետյանը դատարկ տեղ չի եկել». Ռուստամյան (տեսանյութ)

16 Սեպտեմբեր, 2016 14:14
ՀՀԿ-ական չհամարվող «Կարեն Կարապետյանը դատարկ տեղ չի եկել». Ռուստամյան (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե ՀՀԿ անդամ չհամարվող վարչապետ Կարեն Կարապետյանն ի՞նչ ծրագրով պետք է աշխատի. Ս. Սարգսյանի նախընտրակա՞ն, ՀՀԿ-ի նախընտրակա՞ն, թե՞ իր սեփական ծրագրով, ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դատարկ տեղ չի եկել:

«Եկել է ձևավորված միջավայր՝ ծրագրերի ընդունման և հաստատման առումով, և նա չի կարող անտեսել: Մենք ունենք համագործակցության հուշագիր, որը ստորագրել ենք ՀՀԿ-ի հետ, այդ հուշագիրը անդրադառնում է մեր ներքին կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, հստակ ուղղություններ են սահմանված, հստակ քայլեր են նախանշված. սրանք պետք է հիմք ծառայեն կառավարության նոր ծրագրի համար»,-ասաց Ռուստամյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին