Սենյակի աղտոտված օդը հանդիսանում է մարդկանց հիվանդանալու հիմնական պատճառներից մեկը: Աղյուսաշեն կամ էլ բետոնակառույց տները շարունակ արտադրում են թունավոր քիմիական նյութեր՝ օրինակ ֆորմալդեհիդ: Օդը նաև թունավորում են բակտերիաները, բորբոսները, փոշին, ինչպես նաև ածխաթթու գազը, որը կուտակվում է գազօջախի օգտագործման արդյունքում:
Եվ որպեսզի կարողանաք լուծել սենյակի վատ օդափոխման հետ առաջացած այդ խնդիրների որոշ մասը, կարող ենք օգտագործել սենյակային բույսեր:
Ձեզ ենք ներկայացնում այն բույսերը որոնք հանդիսանում են տան կամ աշխատասենյակի օդը մաքրող լավագույն բույսերը:
1. Սենյակային քրիզանթեմ(Комнатная хризантема)
Այս ծաղիկը հանդիսանում է NASA-ի կողմից օգտագործվող սիրելի ծաղիկներից մեկը, որը օգտագործվում է տիեզերական գործակալության աշխատասենյակների օդափոխության համար: Նրանք արդյունավետ կերպով կլանում են օդում առկա ամոնիակը, բենզոլն ու ֆորմալդեհիդները:
2. Քլորոֆիտում(Хлорофитум)
Քլորոֆիտումը շատ պարզ ու հեշտ մշակվող բույս է, որը, շատ խնամք չի պահանջում: Այն շատ տարածված է բույս է և բացի այդ այն արդյունավետ կերպով կլանում է բոլոր այն քիմիկատները, որոնք առաջանում են տունը մաքրելու հետևանքով:
3. Դրացենա(Драцена)
Աշխարհում գոյություն ունի այս բույսի ավելի քան 40 տեսակ: Այն հանդիսանում է օդում բենզոլի, եռքլորէթիլենի ու քսիլոլի մաքրման արդյունավետ միջոց: Սակայն այս բույսերը մի փոքր թունավոր են կատուների ու շների համար:
4. Ֆիկուս(Фикус)
Ֆիկուսը հանդիսանում է տանը աճեցվող ամենատարածված փոքր չափի ծառերից մեկը: Եթե այն տնկեք մեծ ծաղկամանի մեջ, ապա այն կարող է հասնել բավականին մեծ չափերի: Սակայն, որպես կանոն, միջինում նրա բարձրությունը հասնում է 60-ից մինչև 120 սմ:
5. Սպաթիֆիլում(Спатифиллум)
Սա ոչ միայն շատ գեղեցիկ ծաղիկ է, այն նաև շատ դժվար է չորանում: Ծաղկում են նրանք հիմնականում ամռանը, սիրում են ստվերոտ ու խոնավ վայրեր, սակայն ոչ թաց հող: Նրանք մաքրում են օդում առկա ամոնիակը, բենզոլը, ֆորմալդեհիդն ու եռքլորէթիլենը:
6. Նեֆրոլեպիս (Папоротник нефролепис)
Այս բույսը սիրում է բարձր խոնավությամբ ցուրտ վայրեր ու արտացոլված լույս: Լոգասենյակները իդեալական միջավայր են նրաց համար:Նրանք մաքրում են օդը քսիլոլից:
7. Սանսևիեր, «Զոքանչի լեզու»(Сансевиерия ,«Тещин язык»)
Այն շատ տարածված ու օգտակար բույս է, որ հաճախակի կարելի է հանդիպել տարբեր աշխատասենյակներում: Այն գրեթե ոչ մի խնամք չի պահանջում, այն հարկավոր է ջրել ամսեկան 1 անգամ: Նրանք սիրում են չոր պայմաններ, բացի այդ նրանց մեծ քանակությամբ արևի ճառագայթներ ևս հարկավոր չէ:
8. Համեդորեա, «Եղեգնարմավ» (Хамедорея («Бамбуковая пальма»)
Դա համարվում է աշխարհում լավագույն միջոցը, որը օդը մաքրում է ֆորմալդեհիդից: Սկզբնական շրջանում լավ կլինի այն դնել պատուհանագոգի վրա, որտեղ արև է ընկնում: Արդյունքում այն կարող է աճել մինճև 3 մետր և ապահովել թարմ օդ:
9. Հալվե «Վերա»(Алоэ вера)
Դա բազմաֆունկցոնալ բույս է, այն բուժում է այրվածքներ, մրսածությունն ու հիանլի մաքրում է սենյակի օդը: