Կարևոր իրադարձություններ

8 հայտնի փախստականներ, ովքեր անջնջելի հետք են թողել պատմության մեջ

12 Սեպտեմբեր, 2016 20:00
8 հայտնի փախստականներ, ովքեր անջնջելի հետք են թողել պատմության մեջ

Զիգմունդ Ֆրեյդ

Sigmund-Freud-1

Հոգեվերլուծության հայրը համարվող Ֆրեյդը, ով մշակել է հոգեկան խանգարումների բուժման մեթոդները հիվանդի և հոգեվերլուծաբանի երկխոսության միջոցով, ում աշխատությունները նվիրված էին հոգեբանության գիտությանը, փախուստի դիմեց Ավստրայից այն բանից հետո, երբ երկիրը հարձակման ենթարկվեց նացիստական Գերմանիայի կողմից: 79 տարի իր երկրում ապրելուց հետո նա մեկնեց Լոնդոն, որտեղ էլ մահացավ որպես գաղթական:

Կառլ Մարքս

Karl Marx

Կառլ Մարքսը գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, սոցիոլոգ, լրագրող և հեղափոխական սոցիալիստ էր, ում աշխատությունները նշանակալի դեր են ունեցել պատմության մեջ: Նրա գաղափարները մեծ ազդեցություն են թողել համաշխարհային քաղաքականության ու ինտելեկտուալ մտքի վրա: Լուսավոր գաղափարներով այս մարդը ծնվել է Պրուսիայում, սակայն 1844թ.-ին նա ստիպված էր մեկնել Փարիզ, այնուհետև տեղափոխվել Բրյուսել, որտեղ նա ներկայացրեց խոսքի ազատության իր գաղափարները, որոնց ունկնդիր եղան միլիոնավոր մարդիկ: Կառլն իր կյանքի տարիների մեծ մասն անց է կացրել Լոնդոնում, որտեղ էլ մահացել է որպես փախստական:

Ջեկի Չան

Jackie-Chan

Իր ակրոբատիկ ոճով, կոմիկական կերպարներով, կրեատիվ հնարքներով հայտնի Ջեկի Չանը հոնգկոնգցի աստղ է, ով նշանակալի ազդեցություն է թողել Հոլիվուդի վրա: Տաղանդավոր դերասանը ծնվել է Չինաստանում, սակայն շուտով տեղափոխվել է Ավստրալիա իր ծնողների հետ՝ որպես պատերազմի փախստականներ՝ փախչելով չինական քաղաքացիական պատերազմից: Նա սկսեց իր կարիերան որպես կասկադյոր, սակայն շուտով դարձավ հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան:

Ալբերտ Էյնշտեյն

Albert-Einstein-1

Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է Գերմանիայում, սակայն որպես հրեա-գերմանացի՝ նրա կյանքի առաջին տարիները բավականին ծանր էին: Նրան մեղադրում էին դասալքության մեջ, որովհետև նա հրեա էր, և նացիստական կուսակցության վերելքի տարիներին նրա աշխատանքներն ատում էին այն աստիճան, որ Հիտլերի հետևորդներն այրում էին նրա գրքերը: Նա փախուստի դիմեց հայրենիքից, սակայն թույլ չտվեց՝ ծանր իրավիճակը կանգնեցնի իրեն՝ դառնալու մարդկության պատմության մեծագույն գիտնականներից մեկը:

 

Դալայ Լամա

Դալայ Լաման համեստ ծագում ունի և ծնվել է 1933թ.-ին մի ընտանիքում, որն իր ապրուստի միջոցները հիմնականում հողի մշակումից էր վաստակում: Նա ընդամենը 24 տարեկան էր, երբ հեղաշրջումից հետո Տիբեթից արտաքսվեց և ապաստան գտավ Հնդկաստանում: 1940թ.-ին նա «պաշտոնապես նշանակվեց» Տիբեթի հոգևոր առաջնորդ՝ դրանից ի վեր նշանակալի ազդեցություն թողնելով միլիոնավոր մարդկանց վրա:

Բոբ Մարլի

bobmarley_hd

Բոբ Մարլին սիրիական ու հրեական արմատներ ունի: Նա լեգենդար արտիստ դարձավ՝ թողարկելով այնպիսի ալբոմներ, ինչպիսին, օրինակ, «Exodus»-ն է, որի շնորհիվ նա հավերժ կենդանի կմնա սերունդների համար: Նա ընդունում էր իր համեստ ծագումն ու պայքարում Ջամայկայի քաոսային երաժշտական ինդուստրիայում, որտեղ նա հսկայական ներդրում ունեցավ՝ իր ստեղծագործություններով ազդեցություն թողնելով ողջ աշխարհում:

Վիկտոր Հյուգո

Վիկտոր Հյուգոն ֆրանսիացի պոետ, վիպասան ու դրամատուրգ էր: «Թշվառների» հեղինակ աշխարհահռչակ գրողը նաև քաղաքական ակտիվիստ էր: Նա ընդվզում էր Նապոլեոն 3-րդի բռնատիրական կառավարության դեմ 19-րդ դարի կեսին, որի պատճառով նա Ֆրանսիայից աքսորվեց՝ իր կյանքի մեծ մասն անցկացնելով Անգլիական նեղուցում գտնվող Գերնսի շրջանում:

Ֆրեդի Մերկուրի

Freddie-Mercury-2

Ֆրեդին, ում իսկական անունը Ֆարուխ Բուլսարա է, ծնվել է 1946թ.-ին հնդիկ և պարսիկ զույգի ընտանիքում, աֆրիկյան Զանզիբար կղզում: Նա բրիտանացի երգիչ, երգահան և պրոդյուսեր էր, հայտնի էր որպես «Քուին» ռոք խմբի մեներգիչ: Նրա ընտանիքը փախուստի էր դիմել կղզուց 1964թ.-ին այստեղ բռնկված դաժան հեղափոխության պատճառով՝ տեղափոխվելով Լոնդոն, որտեղ էլ Մերկուրին հանդիպեց իր ապագա խմբի ընկերներին:

 

Լրահոս

Դիտել ավելին