Կարևոր իրադարձություններ

Ջերմորեն շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա առթիվ. Ավինյան

29 Ապրիլ, 2024 23:26
Ջերմորեն շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա առթիվ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի երևանցիներ և արվեստասերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա առթիվ:

Երևանի քաղաքապետարանը չափազանց կարևորում է ոլորտի զարգացմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը, նաև ձեռնարկում ծրագրեր, որոնք, վստահ եմ, վերափոխելու են մեզ, մեզ շրջապատող իրականությունը:

Շնորհակալություն եմ հայտնում մայրաքաղաքի մշակութային կյանքի ինքնատիպ դիմագիծը կերտող պարարվեստի մեր գործիչներին՝ պարի հետ հաղորդակցվելու բազմաթիվ բերկրալի պահեր մեզ պարգևելու համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին