Կարևոր իրադարձություններ

Խաղողի կորիզներն օգնում են հաղթահարել քաղցկեղը. գիտնականներ

11 Սեպտեմբեր, 2016 19:40
Խաղողի կորիզներն օգնում են հաղթահարել քաղցկեղը. գիտնականներ

Գիտնականները վերջերս անց են կացրել մի հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ խաղողի կորիզների հյութահանուկը անչափ արդյունավետ է քաղցկեղի ագրեսիվ բջիջները ոչնչացնելու և դրանց հետագա զարգացումը կանխելու համար։

 

Այս հյութահանուկը յուրահատուկ միջոց է, որը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները, սակայն չի վնասում առողջները, մինչդեռ քաղցկեղի բուժման ավանդական մեթոդները ոչնչացնում են բոլոր բջիջները՝ հիվանդության տարածումը կանխելու համար։

 

Ներկայումս աշխարհում գոյություն ունի խաղողի մոտ 8000 տեսակ։ Խաղողները К և С վիտամինների աղբյուր են։ Բացի այդ, դրանք պարունակում են նաև մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով։

 

Խաղողի կորիզների հյութահանուկը շատ օգտակար է մի շարք սրտանոթային հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են արյան վատ շրջանառությունը և արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը։ Այն նաև շատ օգտակար է շաքարային դիաբետի, տեսողական խնդիրների, տարիքի հետևանքով տեսողության կորստի, ինչպես նաև վնասվածքների հետևանքով այտուցվածության ու կապտուկների ժամանակ։

 

Ներկայումս խաղողի կորիզների հյութահանուկը ուսումնասիրվում է՝ պարզելու համար՝ կարելի է արդյոք օգտագործել այն լեյկիմիայի և Ալցհեյմերի հիվանդության բուժման համար։

 

Նախկինում արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հատապտուղները շատ օգտակար են կոլորեկտալ քաղցկեղի և քաղցկեղի այլ տեսակների դեպքում։ Գիտափորձերից մեկի ժամանակ մկների մոտ ուռուցքի աճը դանդաղել է 45%-ով, իսկ ուռուցքների ընդհանուր քանակը նվազել է 60%-ով։

 

Մյուս հետազոտություններն էլ ցույց են տվել, որ ֆլավոնոիդներով հարուստ մթերքները, այդ թվում նաև խաղողը, նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։

 

Խաղողի կորիզների հյութահանուկը պարունակում է մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ միացություններ, որոնք ընտրողաբար են ազդում քաղցկեղի տարբեր տեսակների բջիջների վրա։

 

Համարվում է, որ խաղողի կորիզների հյութահանուկը սպանում է քաղցկեղի բջիջները օքսիդացման միջոցով։

 

Նյութի աղբյուրը՝ headinsider.net

 

 

Լրահոս

Դիտել ավելին