Կարևոր իրադարձություններ

Ովքեր են ֆեյսբուքյան ամենաակտիվ քաղաքական գործիչները

10 Հոկտեմբեր, 2015 13:28
Ովքեր են ֆեյսբուքյան ամենաակտիվ քաղաքական գործիչները

Մեր օրերում ֆեյսբուքը դարձել է անհրաժեշտություն: Քաղաքական գործիչներից շատերն ունեն իրենց անձնական էջը, որն էլ առավել հաճախ օգտագործում են իրենց խոսքը հասանալեի դարձնելու համար, չսպասելով հարցազրույցների և վստահ լինելով, որ իրենց խոսքն այդ կերպ չի ենթարկվի խմբագրման:

Shabat.am-ը ներկայացնում է ֆեյսբուքի ամենաակտիվ քաղաքական գործիչներից մի քանիսին:

ԿԳՆ Արմեն Աշոտյան

Խոսելով ֆեյսբուքի և քաղաքականության մասին, անհնար է չհիշել ամենաակտիվ նախարարին: Որքան շատ է քննարկվում նրա ֆեյսբուքյան ակտիվությունը, այնքան շատ է Աշոտյանը ակտիվանում: Նախարարը շռայլորեն կիսվում է իր թե՛ գործնական, թե՛ ընտանեկան լուսանկարներով: Նրա ֆեյսբուքյան ընկերները արդեն հասցրել են հեռակա ծանոթանալ նաև նրա որդիների կյանքի անցուդարձին: Նախարարից անցում կատարելով նրա որդիներին, վերջերս բավականին ակտիվ քննարկվեց նաև նրանց ուսման վայրը և վարձը: Որքան էլ բաց է Աշոտյանը ֆեյսբուքում, այնուամենայնիվ, ռեալ կյանքում թույլ չի տալիս տեսախցիկներով մտնել իր անձնականի մեջ: Ամենաերիտասարդ նախարարի տիտղոսը փոխանցելով Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Աշոտյանը ամուր պահում է ֆեյսբուքյան ամենաակտիվ քաղաքական գործչի կոչումը:

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախկին նախարարն իր էջում կիսվում է  և՛ իր ընտանեկան լուսանկարներով, և՛ որդու ֆոտսեսիայով: Մանուկյանի էջում կարելի է գտնել նաև  մտերմիկ ընկերական շրջապատում արված լուսանկարներ: Նախկին նախարարը նաև կիսվում է  ռուսերեն գրառումներով, տարբեր հոլովակներով և այլն: Նրա էջում տիրող տրամադրությունից կարելի է ենթադրել, որ նախարարի պաշտոնին հրաժեշտ տալը ոչ մի կերպ չի ազդել նրա կենսունակության և ակտվիության վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանի ամենասրամիտ պատգամավորի էջում կարելի է գտնել և՛ նրա ԱԺ ելույթները, և՛ «Քաղաքացիական պայմանագրի»նորությունները: Բազմազավակ հայր Փաշինյանը կիսվում է նաև իր ընտանեկան լուսանկարներով: Բոլորովին վերջերս նորից հայրացած  պատգամավորը առավել մեծ թափով է քննադատում իշխանություններին, առավել ակտիվ զբաղվում իր նոր կուսակցության գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը այն պատգամավորներից է, ում ֆեյսբուքյան էջը հսկայական ինֆորմացիայի տարածք է: Նա ֆեյբուքյան ամենաակիտվ և գործունյա քաղաքական գործինչներից մեկն է:

ԱԺ ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայան

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջը լի է ոչ միայն աշխատանքային գործողումների, այլև ընտանեկան հանգստի տարբեր լուսանկարներով: Այս տարի օրինակ պատգամավորի և նրան կնոջ  ամառային հանգիստն անցել է Իտալիայում, Ֆրանսիայում: Պատագամավորն ակտիվորեն կիսվում է նաև իր և ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ելութներով ու հարցազրույցներով: Վահան Բաբայանն ակտիվ էր նաև Ստրասբուրքից-Հայաստան: Իսկ այս օրերին նրա էջը լի է սահմանադրական փոփոխությունների և ԲՀԿ-ի շարքերից Էլինար Վարդանյանի հեռացման թեմայով հարցազրույցներով:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանի էջում միանգամից աչքի են ընկնում նրա՝ մաղթանքներ հիշեցնող գրառումները: Պատգամավորը գրեթե ամեն օր բարի լույս և լավ օր է մաղթում իր ընկներներին: Նրա առավել ակտիվ՝ հին ֆեյսբուքյան էջն արդեն անհասանելի է, սակայն պատգամավորը վերադարձել է առավել մեծ ակտվությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին