Կարևոր իրադարձություններ

Այս գերգաղափարները տան մաքրումը կվերածեն մանկական խաղի

07 Սեպտեմբեր, 2016 23:34
Այս  գերգաղափարները տան մաքրումը կվերածեն մանկական խաղի

Գիտատեխնիկական առաջընթացի գալսուստով մարդն ավելի ու ավելի քիչ է ինքնուրույն աշխատում։ Մի քիչ հնարամտություն, և մաքրման ոլորտի նոր դարաշրջանը շատ հեռու չէ։ Այդ հնարքների օգնությամբ հավաքումը դառնում է զարմանալիորեն դյուրին։ Քեզ փաստորեն հարկավոր չէ ոչինչ մաքրել ու լվանալ։

1. Սեղանի արծաթյա սպասքը կարելի է մաքրել եռման ջրի, ալյումինային փայլաթիթեղի և աղի օգնությամբ։ Այդ ամենը կարելի է տեղավորել ամանի կամ լվացարանի մեջ և թողնել 30 րոպե։ Սպասքը կմաքրվի։

2. Լոգարանի ցնցուղը նստվածքներից մաքրելը շատ հեշտ է։ Այն հարկավոր է փաթաթել պոլիէթիլենային տոպրակով՝ նախապես դրա մեջ լցնելով քացախ, և թողնել գիշերը։ Առավոտյան հարկավոր կլինի շփել միայն սպունգով։

3. Փայտե մակերեսների ջրային հետքերից կարելի է հեշտությամբ խուսափել, եթե սկզբում փայտը սրբեք գործվածքով, իսկ հետո չորացնեք ֆենի օգնությամբ։

4. Եթե առաստաղի օդափոխիչը մաքրեք հին ծածկոցի օգնությամբ, ապա կարելի է խուսափել հատակին թափվող փոշուց։

5. Հեռացրեք բազմոցի վրայի հետքերը՝ դրանց վրա էթիլային սպիրտ (70%) ցողելով և մաքրելով մաքուր սպունգով։

6. Ներքնակը կարելի է ախտահանել օղու փոշեցրչի օգնությամբ։ Այդպես կարելի է ազատվել տզերից և ուրիշ պարազիտներից։

7. Ժանգը տաք մետաղից հեշտությամբ հեռացվում է սոխի օգնությամբ։

8. Լոգարանում բծերը կարելի է հեռացնել աղի կամ թուրինջի հյութի օգնությամբ։

9. Միքսերը կարող է ինքն իրեն մաքրել։ Պարզապես դրա մեջ ջուր լցրեք, ավելացրեք ամանի լվացման միջոց և միացրեք միքսերը, արդյունքն իրեն սպասել չի տա։

10. Կրաքարի նստվածքները բաժակից կարելի է հանել քացախի միջոցով։

11. Մի քիչ հաց, և էլեկտրական աղացը կլինի ինչպես նորը։ Սեղմեք կոճակը, և պատրաստ է։

12. Շերտավարագույրները կարելի է մաքրել այսպես. ձեռքին գուլպա հագնել, թրջել ջրի և սպիտակ քացախի լուծույթում և մաքրել յուրաքանչյուր շերտիկը։

13. Շրթներկի հետքերը հագուստից մաքրելու համար պետք է դրանց վրա մազի լաք փչել, թողնել 10 րոպե, հետո խոնավացնել թաց շորով և լվանալ։

14. Ալյումինե փայլաթիթեղը և ամանի լվացման միջոցը կօգնեն ազատվել թխելու կաղապարների հետքերից։

15. Կոլան զուգարան մաքրելու շատ արդյունավետ միջոց է։

16. Ճարպի հետքերը կարելի է հեշտությամբ հեռացնել, եթե դրանք շփեք կավճով։

17. Եթե ջեմի բանկայի մեջ լցնեք քացախ, վրան անցք բացեք և բանկան տեղադրեք զուգարանակոնքի ջրամանի մեջ, ապա ամեն անգամ ջուր քաշելիս ավտոմատ կերպով տեղի կունենա ախտահանում և հոտի չեզոքացում։

 

18. Փայլուն արդյունքի կարելի է հասնել՝ խոզանակն ամրացնելով ակումուլյատորային պտուտակապտիչին։

19. Ավելացրեք Ալկա Զալտցերի 4 հաբ թորած քացախով բաժակին, լցեք լվացարանի մեջ և սպասեք 10 րոպե։ Հետո մաքրեք տաք ջրով. Խցանումը վերացված է։

20. Սպունգները կարելի է ախտահանել միկրոալիքային վառարանում։

21. Թիակի օգնությամբ կարելի է դույլի մեջ ջուր լցնել։

22. Որպեսզի ազատվեք գորգի վրա փսխուքի հետքերից, դրանց վրա կերակրի սոդա լցրեք։ Հաջորդ օրը պարզապես մաքրեք փոշեկուլով։

23. Տատանվող խողովակ ամրացնելով խոզանակին՝ կարելի է հեշտությամբ մաքրել ծածկապատշգամբի հատակը։

24. Գորգի վրայի հետքերը կարելի է հանել ջրի և քացախի լուծույթի (2։1) միջոցով։ Հետքերն այդ լուծույթով մշակելուց հետո դրանց վրա դրեք փափուկ կտոր և 30 վայրկյան արդուկեք գոլորշիով։

25. Միկրոալիքային վառարանում շատ կեղտ է հավաքվում։ Եթե նրա մեջ դնեք ջրով և կիտրոնով աման և թողնեք, որ ջուրը եռա, ապա վառարանը կմաքրվի։

26. Թավան մաքրելու համար դրա մեջ լցրեք ջուր և քացախ։ Հենց որ ջուրը սկսի եռալ, թավան վերցրեք կրակից և թափեք ջուրը։ Հետո մաքրեք սպունգով։

27. Մի քիչ ատամի մածուկ, և մեքենայի լուսարձակները նորից կշողան։

28. Սառը սալաքարի վրա լցրեք անուշադրի սպիրտ և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան հետքեր չեն լինի։

29. Եթե թաց կոշիկի մեջ դնեք թերթ կամ բրինձ լցնեք, ապա այն զգալիորեն շուտ կչորանա։

30. Աման լվանալու մեքենան մաքրությամբ կփայլի, եթե այն մի անգամ միացնեք քացախով, երկրորդ անգամ՝ սննդային սոդայով։

31. Եթե կաշվե կահույքին կոշիկի քսուք քսեք, այն երկար ժամանակ լավ տեսք կունենա։

32. Սալաքարի վրայի յուղի հետքերը ավելի լավ է հեռացնել յուղով։

33. Հատակի վրայից ապակու կտորները հեշտությամբ կարելի է հավաքել տոստի օգնությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին