Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, որը կանխվել է

10 Հոկտեմբեր, 2015 11:50
Հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, որը կանխվել է
Հոկտեմբերի 10-ի  գիշերը` ժամը 03.05-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: 
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը:
 
Ծավալված մարտերի ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի կրել: Բացի վերոնշյալ գործողությունից հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից շփման գծի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ:
 
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական բանակի ակտիվությունը ճնշվել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին